211652_close_icon
views-count8875 դիտում article-date 11:44 29-09-2020

Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայտնի լրագրող, ԱՄՆ-ում բնակվող Գոհար Վեզիրյանը իր ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամերիկահայությունը չի քնում: Տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում՝ վերադառնում հայրենիք: Դա անում են 1, 15, 20 ու 30 տարի առաջ ԱՄՆ եկածները: Եկեղեցիներում դրամական հանգանակության հերթեր են: Ավելին՝ նախաձեռնություններից մեկով կոչ է արվել տոմսերի մեկ ուղղության մեկ անձի համար համար նախատեսված 1000-ական դոլարները ուղղել Հայաստանին: Համահայկականի կայքը չի գործում, նոր հաշվեհարամներ են տրվել: Երրորդ սերունդ ԱՄՆ-ում ծնված, հայերեն հազիվ խոսող ջահելությունը համալսարանների ու քոլեջների օնլայն դասընթացները վերածել ա քարոզչական հարթակների: Հայաստանում չեն եղել, բայց անզիջում հայ են: էս էմոցիոնալ գրոհին սրտեր կան, որ չեն դիմանալու»: Լուսանկարները՝ Անիթա Մուրադյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր