276573 դիտում
12:16 30-09-2020
ԼՂ-ում մարտի են դուրս եկել «Սառը պատերազմի ատոմային հրեշները», ինչն ադրբեջանական բանակի անհաջողությունների հետևանքն է. Tert.am
Ռուսական Независимая газета-ն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից ծանր զինատեսակների կիրառմանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/09/30/kharabakh/3410115?fbclid=IwAR1eKEgOnbJOIpygA7-lhVKH13P1KQZkkt6_hxcrjhH0GzJMnXPJHLc2oCw]Tert.am[/url]-ը։
Պարբերականը նշում է, որ կարծես թե հնարավոր չի լինի փոքրամասշտաբ արյունահեղությամբ ավարտել հայ-ադրբեջանական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում: Ռազմաճակատից համացանցում հայտնված կադրերի համաձայն՝ ադրբեջանական զինուժը սկսել է գնդակոծել հայկական դիրքերը գերհզոր 203 մմ տրամաչափի «Պիոն» հրետանային սարքերից և ՏՕՍ-1 «Բուրատինո» բազմակողմանի հրթիռային համակարգերից, ինչը խոսում է ադրբեջանական կողմի անհաջողության մասին:
Ռուսաստանում այդ զենքերն ուղարկվել են Գերագույն բարձրագույն հրամանատարության պահեստազոր և նախատեսված են հակառակորդի կրակային զանգվածային ոչնչացման համար:
Եթե «Պիոն»-ներն ու ՏՕՍ-երն են մտել մարտի դաշտ, ապա Երևանի կործանիչներին էլ երկար սպասելու կարիք չի լինի:Այս համակարգերի օգտագործումը հակամարտությունը կտեղափոխի բոլորովին այլ մակարդակ:
«Պիոն» ծանր հրետանային համակարգը կրակում է տարբեր լիցքերով: Իրենց կործանարար հատկությունների և միջուկային զինամթերք օգտագործելու հնարավորության համար արևմուտքում այս հրետանային համակարգերը ստացել են «Սառը պատերազմի ատոմային հրեշներ» անվանումը:
Պակաս վտանգավոր չեն ՏՕՍ-երը: Սա լեգենդար «Կատյուշայի» նմանակն է, որը ստեղծվել է նոր տեխնոլոգիական մակարդակով: Այն պարունակում է 24 հրթիռ: Համազարկը ծածկում է 4 հա տարածք: Հրթիռի ընկնելիս աէրոզոլ է բարձրանում, որն ակնթարթորեն թափանցում է ցանկացած ճեղքվածք, բունկեր կամ բնակելի շենք և պայթեցնում է այն: Պայթյունի էպիկենտրոնում խառնուրդի այրման ջերմաստիճանը հասնում է 800 աստիճանի, այս եղանակով ստեղծված պայթյունի ալիքը կրկնակի ուժեղ է, քան սովորական զինամթերք օգտագործելիս:
Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը կարծիք է հայտնել, որ որ այսպիսի հզոր զենքերի օգտագործումը ադրբեջանական բանակի անհաջողությունների հետևանքն է:
«Մարտերի առաջին օրը ադրբեջանցիները նախատեսում էին ճեղքել հայկական պաշտպանությունը 50, իսկ որոշ ուղղություններով նույնիսկ մինչև 100 կմ խորությամբ: Դա տեղի չունեցավ, հիմա նրանք ուզում են ծանր զենքեր գործածել ՝ իրավիճակը փոխելու համար: Սրանք իսրայելական Sky Striker տեսակի ԱԹՍ-ների պես բարձր ճշգրտության զենքեր չեն, որոնք նախկինում օգտագործվել են թիրախներ խոցելու համար: ՏՕՍ-երը, «Պիոն»-ները, «Իսկանդեր»-ները հարվածում են տարածքներին առանց հատուկ թիրախավորման, իսկ դա նշանակում է, որ ոչնչացնում են ոչ միայն զինվորականներին, այլ նաև խաղաղ բնակիչներին: Ամեն դեպքում ադրբեջանական զորքերը տեղի բնակչությանը նման հարվածներ հասցնելու մասին չեն զգուշացրել»,-ասել է Լեոնկովը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/09/30/kharabakh/3410115?fbclid=IwAR1eKEgOnbJOIpygA7-lhVKH13P1KQZkkt6_hxcrjhH0GzJMnXPJHLc2oCw]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1502 դիտում
18:02 18-09-2014
Ամերիկացիները «Սառը պատերազմի» տարիներին պլանավորել են ատոմային ռումբ պայթեցնել Լուսնի վրա
Այս բաժնից
427 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
979 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
640 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը