2332 դիտում
14:09 30-09-2020
Ուկրաինայի հայերը Հայաստանին օգնելու համար շտաբ են ստեղծել
Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) արտահերթ նիստում քննարկվել է Հայաստանին օգնության հարցը:
Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, հանդիպմանը ներկա են եղել տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, փոխնախագահներ և Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ:
«Հանդիպման ընթացքում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, գործողությունների արդյունավետ համակարգման համար ստեղծվեց շտաբ: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է օգնել իր պատմական հայրենիքին, կարող է կապվել իր բնակավայրի տեղական համայնքի հետ: Ուկրաինայի հայերի միության գործունեության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մարդասիրական օգնության, բարեգործական և սոցիալական ծրագրերի իրականացման խնդիրները»,- նշել են ՈւՀՄ-ից:
Ուկրաինայի հայերը նման միջոցառումներ կազմակերպել են նաև 2016-ի ապրիլյան պատերազմից հետո: 40 ընտանիք Հայաստանում և Արցախում երկարաժամկետ մարդասիրական օգնություն է ստացել Ուկրաինայի հայերի միությունից:
Նմանատիպ նյութեր
4269 դիտում
18:00 07-06-2020
Ուկրաինայի հայերը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնություն ցուցաբերելու հնարավոր տարբերակները
2401 դիտում
18:54 09-11-2020
Ուկրաինայի հայերը ակտիվացնում են աջակցությունը Հայաստանին
Այս բաժնից
877 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
772 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
682 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան