7097 դիտում
19:28 30-09-2020
Օրվա ընթացքում թշնամին կրել է 130 մարդկային կորուստ, ունեցել 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան
Օրվա ընթացքում թշնամին կրել է 130 մարդկային կորուստ, ունեցել 200 վիրավոր, կորցրել 29 տանկ, 3 ՏՕՍ, 1 սմերչ, 11 ԱԹՍ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 84 անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Նմանատիպ նյութեր
9089 դիտում
21:20 27-09-2020
Արծրուն Հովհաննիսյան. Հակառակորդը ճշտված տեղեկություններով ունի մոտ 200 մարդկային կորուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22529 դիտում
11:31 13-10-2020
Թշնամին շարունակում է կրել հսկայական մարդկային կորուստներ. ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել