211652_close_icon
views-count639 դիտում article-date 20:54 30-09-2020

Վարչապետի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ․ քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակը և հայկական ԶՈՒ-ի հետագա քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակը և հայկական զինված ուժերի հետագա քայլերը:

Նմանատիպ նյութեր