211652_close_icon
views-count2046 դիտում article-date 09:19 01-10-2020

Կողմերին կոչ եմ անում անհապաղ վերականգնել հրադադարը․ Մայքլ Մաքքոլ․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական ղեկավար Մայքըլ Մաքքոլը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս բռնկված պատերազմական գործողությունների շուրջ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5603949.html]«Ամերիկայի ձանը»[/url]։ «Վերջերս Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունների սրումը չափազանց մտահոգիչ է: Անընդունելի է կյանքի ողբերգական կորուստը և բռնությունների ազդեցությունը անմեղ քաղաքացիական բնակչության վրա: Ես երկու կողմերին կոչ եմ անում անհապաղ վերականգնել հրադադարը, բարեխղճորեն վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և զերծ մնալ Մինսկի խմբից դուրս այլ դերակատարների ներգրավվումից»:

Նմանատիպ նյութեր