211652_close_icon
views-count9221 դիտում article-date 09:20 03-04-2016

Իրանը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը

Իրանի ԱԳ նախարարությունն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել բախումները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հոսեյն Ջաբերի Անսարին: «Մենք հորդորում ենք Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ վերջ տալ բախումներին և գործադրել բոլոր ջանքերը խաղաղ կարգավորման համար»,- ասել է Իրանի արտաքին գերատեսչության մամուլի քարտուղարը:

Նմանատիպ նյութեր