11175 դիտում
21:02 01-10-2020
Կարենը ստացել է բանակի գերազանցիկի մեդալ, շուտով պետք է ստանար ավագ սերժանտի կոչում, ավաղ՝ չհասցրեց. զոհված զինծառայողի եղբայր
Արցախում պատերազմական գործողություններ իրականցնելիս զոհվածների թվում էր նաև Պառավաքար գյուղի բնակիչ, 2000 թվականի ծնված զինծառայող Կարեն Մարգարյանը:[url=https://www.tert.am/am/news/2020/10/01/margaryan/3411511?fbclid=IwAR3NSTM53DDkXu3PTBYCeH0HLxkorca9DM0CYwDunEOjIvybIdOQG_mcZ0s] Tert.am[/url]-ի հետ զրույցում նրա ավագ եղբայր Սարգիս Մարգարյանը նշում է, որ Կարենը սովորել շատ էր սիրում, ընդունվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ անվճար, առաջին կուրսում էր սովորում:
Եղբայրը նշում է, որ Կարենը գերազանցիկ էր նաև բանակում՝ ստացել է բանակի գերազանցիկի մեդալ, սկզբում եղել է կրտսեր սերժանտ, ապա՝ սերժանտ, շուտով պետք է ստանար ավագ սերժանտի կոչում, ծառայությունը ավարտելուն երեք ամիս՝ 106 օր էր մնացել։
Կարեն Մարգարյանը տան փոքրն էր, իրենից մեծ եղբայր ու քույր ուներ: Ապագայի հետ կապված շատ ծրագրեր ուներ, առաջին կիսամյակը գերազանց գնահատականներով է ավարտել ու պատրաստվում էր բանակից հետո ուսումը շարունակել:
«Կուրսում առաջատար աշակերտ էր, սովորել շատ էր սիրում, նույնիսկ ծառայության ողջ ընթացքում գրքեր ու տետրեր էր ուզում, որ սովորեր, վերջին գիրքը, որ պիտի օրերս ուղարկինք, տնտեսագիտության տեսություն էր, ավաղ՝ չհասցրեցինք: Ազատ ժամանակ մտածում էր իր դասերով զբաղվելու մասին, որ ծառայությունից վերադառանալուց հետո համակուսեցիներից հետ չմնար, գիտության հետ կապված ձգտում էր ամեն ինչ իմանալ»,-նշեց եղբայրը :
Կարեն Մարգարյանին իրենց ցավակցական խոսքն էր հղել Հայաստանի պետական տնտեսագիտական հալասարանը՝ նշելով, որ Կարենը բոլորի սրտերում է. «Հիշատակդ վառ սիրելի Կարեն, խոնարհում և փառք»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։