211652_close_icon

Կարեն Խաչանով. Հայերը չեն սկսել և չեն ցանկանում այս պատերազմը

views-count3541 դիտում article-date 15:00 02-10-2020
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Ինստագրամի իր էջում գրել է. «Ահավոր տագնապով եմ հետևում նորություններին Հայաստանից։ Թեև ծնվել եմ Ռուսաստանում, ես միշտ ասում եմ, որ ունեմ հայկական արմատներ։ Մինչև հոգուս խորքը ցավ եմ ապրում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում երկրում, որը ես շատ եմ սիրում։ Հայերը չեն սկսել և չեն ցանկանում այս պատերազմը։ Զոհվում են խաղաղ և անմեղ մարդիկ, նույնիսկ երեխաներ։ Դադարեցրեք պատերազմը։ Հայերը դեմ են պատերազմին։ Հայերը կողմ են խաղաղության»,- գրել է Կարեն Խաչանովը։

Նմանատիպ նյութեր