211652_close_icon
views-count2161 դիտում article-date 15:36 02-10-2020

Դեպի Արցախ սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր. Քաղաքացիներն Արցախ այլեւս չեն կարող գնալ

2020 թվականի հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, Մ-12 միջպետական մայրուղու սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր: Միաժամանակ՝ կարգելվի Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ անձանց և տրանսպորտային միջոցների ելքը՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես և ՀՀ կառավարության կողմից տրված թույլտվության հիման վրա առանձին դեպքերի: Մասնավորապես՝ «Արարողակարգի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք. ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմ և տրանսպորտային միջոցներ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմ և տրանսպորտային միջոցներ. ՀՀ առողջապահության նախարարություն. ՀՀ Ոստիկանություն. ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. Արցախի կառավարության ներկայացուցիչներ և տրանսպորտային միջոցներ: Պետական գերատեսչությունների դեպքում՝ Վարչապետի աշխատակազմի կողմից տրված թույլտվության, ֆիզիկական և իրավաբանական անձանց դեպքում՝ ՀՀ ոստիկանության կողմից տրված թույլտվության պայմանով:

Նմանատիպ նյութեր