5562 դիտում
17:08 02-10-2020
Հայաստանում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ այսօրվանից գործում են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ Հայաստանում և Արցախում գործում են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ Գրառումը՝ ստորև․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից, ժամը 14:00-ից գործում են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ Մասնավորապես՝
• Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաև բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի։ Այդ թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել՝
• Ֆիզիկական անձանց դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ կցելով Արցախ մեկնողների անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենները: Հիշեցնում ենք, որ քաղաքացիներին Հայաստանից ելքի թույլտվություն տրվելու է բացառիկ անհրաժեշտության դեպքում
• Իրավաբանական անձանց դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ նշելով կազմակերպության ՀՎՀՀ-ն:
• Տեղական լրատվամիջոցների դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով
• ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններ դեպքում՝ [email protected] էլ․ փոստի հասցեով
Նմանատիպ նյութեր
8354 դիտում
10:15 02-10-2020
Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 2-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ
2209 դիտում
10:01 20-01-2015
Սնոուդենը անվտանգության նկատառումներից ելնելով iPhone-ից չի օգտվում
Այս բաժնից
1720 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա