211652_close_icon
views-count22488 դիտում article-date 17:14 02-10-2020

Շավարշը կապանցի 4-րդ նահատակն էր․ ձեր արյունն իզուր չի թափվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/10/02/1139477/?fbclid=IwAR1ZUL073CvXXrs5iPs1A_u27lpZ_TsBSqG2a7bV_nOFFsIBOYH5ZImTHcE]Aravot.am[/url]-ը գրում է. Հոկտեմբերի 2-ին կրկին մարդաշատ էր Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին։ Կապանցիները վերջին հրաժեշտը տվեցին սեպտեմբերի 29-ին զոհված Շավարշ Մուրադյանին։ Ծնվել է 1996 թվականին Կապանում։ Սովորել է Կապանի թիվ 7 եւ թիվ 3 դպրոցներում: Սովորելու տարիներին աչքի էր ընկնում դպրոցական առարկայական օլիմպիադաներում, 11-րդ դասարանում շահեց «ՖԼԵՔՍ» մրցույթում եւ ուսումը շարունակեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-ից վերադառնալուց եւ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Հայաստանի Ամերիկյան Համալսարան: 2015 թ. զորակոչվեց Հայկական բանակ, մասնակցել Ապրիլյան քառօրյա պատերազմին: Եկեղեցուց սյունեցիները շարժվեցին Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ զինվոր նահատակին հուղարկավորեցին զինվորական պատիվներով։ Ընդամենը երկու օր առաջ էլ Սյունիքի մարզկենտրոնի բնակիչները հրաժեշտ տվեցին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սկսած պատերազմում զոհված կապանցիներին՝ Գառնիկ Խլղաթյանին, Սասուն Ներսիսյանին, Արամ Գրիգորյանին: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/10/02/1139477/?fbclid=IwAR1ZUL073CvXXrs5iPs1A_u27lpZ_TsBSqG2a7bV_nOFFsIBOYH5ZImTHcE]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր