6998 դիտում
20:30 14-11-2020
«Ուղղակի պետք է հաղթեինք, որտեղ նրանց արյունն էր թափվել, պետք է մեզ մնար». զոհված Լևոն Ստեփանյանի մայրը մասնակցում է մոմավառությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
Ինքը ինձ ոչինչ չէր ասում, շատ ուրախ էր, ուրախ էլ գնացել էր ծառայության: Ինը ամիս է՝ ծառայում էր, բայց ոչ մի բան չէր ասում: Որ կռվից էի հարցնում, ինքը մենակ հաղթանակից էր խոսում, որ հաղթելու ենք, ուրիշ ոչինչ չէր ասում: Այս մասին Ազատության հրապարակում կազմակերպված մոմավառության ժամանակ [url=https://www.tert.am/am/news/2020/11/14/Stepanyan-levon/3442986?fbclid=IwAR3n5-HpKgJuntBcJTk7-FT9YPhxsO8WbIpkHSv5tIj9LCE_-GtzvdhQOpw]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արցախում հակառակորդի դեմ մղված մարտերի ընթացքում զոհված 19-ամյա գառնեցի Լևոն Ստեփանյանի մայրը՝ Հեղինեն:
Մայրը նշեց, որ որդին զոհվել է Ջաբրայիլում՝ սեպտեմբերի 30-ին: «Իմ միակ որդին էր, ինքն էր ու վերջ: Ինքը չէր էլ մտածում, որ կարող էր զոհվել, գնացել է մինչև վերջ, կյանքի գնով, կյանքը տվեց հայրենիքին: Վերադառնալուց հետո պատրաստվում էր ոսկերիչ դառնալ, չգիտեմ, մեր ուրախությունն էր: Ուղղակի պետք է հաղթեինք, որտեղ նրանց արյունն էր թափվել, պետք է մեզ մնար»:
Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
22485 դիտում
17:14 02-10-2020
Շավարշը կապանցի 4-րդ նահատակն էր․ ձեր արյունն իզուր չի թափվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am
2220 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական