211652_close_icon
views-count2377 դիտում article-date 21:50 01-04-2022

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Tert.am-ը գրում է. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և շարունակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի քննարկումը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել  Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման շուրջ կարծիքների փոխանակումը։ Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն պահպանման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր