211652_close_icon
views-count10221 դիտում article-date 00:05 03-10-2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղում զինադադար են առաջարկում՝ զինծառայողների մարմինները հանելու համար

[url=https://news.am/arm/news/605710.html]News.am[/url]-ը գրում է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ղարաբաղում մարդասիրական զինադադար են առաջարկում՝ զոհված զինծառայողների մարմինները հանելու համար: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հայտարարության մեջ: Համանախագահները կրկնում են իրենց կոչը հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել բախումները եւ վերադառնալ առանց նախապայմանների առարկայական բանակցությունների: Կողմերն ընդգծում են, որ արտաքին կողմերի մասցնակցությունը հակամարտությանը խաթարում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը: Համանախագահները խստորեն դատապարտում են ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները եւ շփման գծից դուրս հարվածները Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներին: Համանախագահները մտահոգված են քաղաքացիական զոհերի աճող թվի մասին հաղորդագրություններով: Խաղաղ թիրախներին հարվածներն անընդունելի են ցանկացած պարագայում, ընդգծում են համանախագահները:

Նմանատիպ նյութեր