211652_close_icon
views-count7164 դիտում article-date 00:53 03-10-2020

Նշմարվում են լրջագույն դիվանագիտական մարտեր». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԳՆ-ն սկսեց շրջանառել 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման կարեւորությունը ( առաջարկել ու հորդորել եմ դա անել դեռեւս 3 օր առաջ )։ Նշմարվում են լրջագույն դիվանագիտական մարտեր այս թեմայով Ադրբեջանի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը։ «ՀՀ ԱԳՆ-ն սկսեց շրջանառել 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման կարեւորությունը ( առաջարկել ու հորդորել եմ դա անել դեռեւս 3 օր առաջ )։ Նշմարվում են լրջագույն դիվանագիտական մարտեր այս թեմայով Ադրբեջանի դեմ։ Ավստրիայի կանցլեր Կուրցը լավ է արել, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է առաջարկել։ Բայց սթափեցնեմ ձեզ. այս պնդումը կապված է ԲԱՑԱՌԱՊԵՍ Հունաստանի եւ Կիպրոսի հետ։ Ավելին, երեկ ԵՄ ղեկավարների նիստին «Բելառուս՝ Թուրքիայի դիմաց» բանաձեւի շրջանակներում է։ Այո, պատժամիջոցների դեպքում մենք նույնպես երկարաժամկետ առումով կարող ենք շահել։ Բայց ոչ՝ մեր շնորհիվ, հիմա եւ այստեղ։ Թուրքիային Արցախյան առկա հակամարտությունից չեզոքացնելու թույլ նշաններ կան։ Բայց թուրքական ռազմական ներգրավվածությունը դժվար թե ի սպառ վերանա, այն կարող է այլ ձեւեր եւ ուղիներ ստանալ»,- գրել է Աշոտյանը։

Նմանատիպ նյութեր