211652_close_icon
views-count3855 դիտում article-date 09:40 22-11-2016

Կարեն Կարապետյանի կառավարության հետ կապված դրական սպասումներ չեն նշմարվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի արդյունքներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը մեր երկրում վերջին 7 տարվա մեջ ամենացածրն է եղել՝ 0.4 տոկոս: Մասնավորապես աննախադեպ անկում է գրանցվել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում՝ 7,3 տոկոս, ինչը նշանակում է, որ Հայաստանի տնտեսությանն առաջիկայում աղետ է սպասում: Նկատենք, որ այս արդյունքներն արտացոլվում են ոչ միայն նախորդ՝ Հովիկ Աբրահամյանի, այլև ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության ժամանակ: Հիշենք՝ Հ. Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո խոստացավ ապահովել տարեկան 5 տոկոս տնտեսական աճ: Իսկ Կարեն Կարապետյանի կառավարության հետ կապված դրական սպասումները, որոնք կարող էին աշխուժություն մտցնել ՀՀ-ի տնտեսության մեջ, դեռևս չեն նշմարվում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր