2329 դիտում
22:48 05-10-2019
Արմեն Աշոտյան. Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փաստի հետևում նշմարվում են իշխանությունների ականջները
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր «ՀԱՅԵԼԻ» մամլո ակումբի վրա [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/05/1137072/]հարձակում[/url] է տեղի ունեցել։
Միշտ չէ, որ կիսում եմ զլմների, այդ թվում ՀԱՅԵԼՈՒ մոտեցումները, սակայն անկախ այն հանգամանքից, համաձայն եք զլմների կողմից վարվող տեղեկատվական քաղաքականության հետ թե ոչ, անթույլատրելի եւ դատապարտելի եմ համարում ցանկացած ոտնձգություն եւ ճնշման փորձ լրատվական դաշտի վրա։
Մենք երկար տարիներ տարբերվել ենք հենց նույն Ադրբեջանից խոսքի եւ մամուլի ազատության բարձր մակարդակով։
Հատկանշական է, որ նման հարձակումների թիրախ դառնում են ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվամիջոցներն ու լրագրողները, ինչը վկայում է գործող իշխանությունների ուղղակի կամ անուղղակի շահագրգռվածության եւ ներառման մասին։
Ակնհայտ է, որ որպես հարձակման պատճառ նշվող հրապարակումը ընդամենը առիթ էր իշխանամերձ շրջանակների երկար ժամանակ կուտակված մաղձը ցուցադրելու համար։
Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փաստի հետեւում նշմարվում են իշխանությունների ականջները»։
Նմանատիպ նյութեր
7161 դիտում
00:53 03-10-2020
Նշմարվում են լրջագույն դիվանագիտական մարտեր». Արմեն Աշոտյան
1096 դիտում
19:26 27-05-2024
«Ադրբեջանական մամուլը Բագրատ Սրբազանի դեմ հարձակվում է նույն բառամթերքով, ինչ նիկոլական մամուլը»․ քաղաքագետ
3379 դիտում
15:43 30-09-2016
Ստամբուլում բողոքի ցույց է տեղի ունեցել ազատ մամուլը լռեցնող իշխանությունների դեմ
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»