211652_close_icon
views-count3039 դիտում article-date 12:25 05-10-2020

Գլենդելահայերը փակել են Արցախի պողոտան՝ պահանջելով լրատվամիջոցներից լուսաբանել Արցախի դեմ իրականացվող ադրբեջանաթուրքական ագրեսիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի հայ համայնքը շարունակում է բողոքի ակցիաները՝ դատապարտելով ամերիկյան իշխանությունների ու լրատվամիջոցների լռությունը և պահանջելով ամերիկյան լրատվամիջոցներից լուսաբանել Արցախի դեմ իրականացվող արբեջանաթուրքական ագրեսիան։ Ամերիկյան հանրության և իշխանությունների ուշադրությունը Արցախի վրա սևեռելու նպատակով գլենդելահայերը այս անգամ ակցիայի վայր են ընտրել Արցախի պողոտան։ Ակցիան կրել է Rally for vistory (Երթ՝ հաղթանակի համար) անվանումը։ Կազմակերպվել է նաև դրամահավաք, որի ընթացքում հավաքված ողջ գումարն անմիջապես փոխանցվելու է Հայաստան Համահայկական Հիմնադրամին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Լուսինե Մուրադյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր