15969 դիտում
15:12 05-10-2020
Գանձակում սարսափելի վայնասուն է, բնակիչները լքում են քաղաքը. թշնամուն խուճապի մատնելով՝ մենք կհաղթենք. Վարդան Մալխասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թշնամին պետք է սպասի ավելի խորտակիչ հարվածների, ՊԲ գերագույն գլխավոր հրամանատարն այդ մասին բազմիցս զգուշացրել է այդ վաչկատուն ցեղերին, բայց քանի որ խելքի չեն գալիս, պետք է կործանել Ադրբեջանի բոլոր ենթակառուցվածքները, և շուտով նրանք կզգան հայոց բազկի հզորությունն ու ուժը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:
«Ադրբեջանն արդեն իսկ ներսից եռում է, կազմաքանդվում: Մենք մեր հարվածներով արագացնում ենք դա: Միակ մեղավորն Իլհամ Ալիևն է իր ոհմակով: Մեր վրեժն արդար է, և որքան էլ տառապանքների բովով անցել ենք, չենք չարացել, մարդասեր ենք եղել: Եթե չեն հասկանում սա, պիտի ոչնչանան: Մենք գենետիկորեն ռազմիկ ենք, անցել ենք կործանարար ասպատակությունների, պատերազմների խառնարանով»,- ասել է ազատամարտիկը:
Ըստ Մալխասյանի՝ այս պատերազմում հաղթելուց հետո Ադրբեջանը պետք է վերջնականապես ծնկի գա ու փորձ չանի նույնիսկ մտածելու Արցախի մասին. «Այս պատերազմն ավելի լայնամասշտաբ է ու ինտենսիվ, քան 1990-ականներինը: Մեր բանակն ամբողջ աշխարհին ցուցադրում է հերոսության ֆանտաստիկ օրինակներ: Մենք կռվում ենք ոգու ուժով, ինչպես առաջին պատերազմում, երբ թշնամին բոլոր առումներով մեզնից ուժեղ էր, բայց խորտակվեց: Մենք ստեղծեցինք անխորտակելի ազգային բանակ»:
Ազատամարտիկի կարծիքով՝ ադրբեջանաթուրքական տանդեմն այսօր ամբողջ աշխարհի քաղաքակրթության դեմ է գործում, իսկ մենք փրկում ենք այդ քաղաքակրթության դեմքը. «Իրենց ճանապարհին թուրքերը հոշոտել, ոչնչացրել են ամեն ինչ: Բոլոր ազգերից վերցրել են, ինչ իրենց պիտանի է եղել, մնացած ամեն ինչը ոչնչացրել են: Այսօր նրանք դուրս են եկել նաև Ռուսաստանի դեմ, Մոսկվայում դա պետք է հասկանան»:
Վարդան Մալխասյանի պնդմամբ՝ ինչպես Շուշիի ազատագրման ժամանակ, հիմա էլ թշնամուն պետք է խուճապի մատնել, և նա կպարտվի. «Երբ խփեցինք Գանձակի օդանավակայանին, այնտեղ սարսափելի վայնասուն ընկավ: Իրենց երկրորդ քաղաքն է, թեև այն մեր պատմական Գարդմանքի մի մաս է: Խուճապ է այնտեղ, գանձակցիները փախնում են: Վարձկաններն էլ իրար ասում են՝ մի՛ եկեք այստեղ, դա մահ է, հայոց բանակի դեմ կռվելն անհնար է: Այս պայմաններում մենք առավել ևս պետք է խուճապի չմատնվենք և հավատանք մեր հաղթանակին»:
Ազատամարտիկի պնդմամբ՝ մեր հերոսները կրում են մեր նախնիների գենը, Գայլ Վահանի հերոսական անցյալը, և այս պատերազմից մենք առավել քան բռունցքված ենք դուրս գալու: «Մեր մարտավարությունը շատ գրագետ է, մեր հայրենիքի պաշտպանությունը գտնվում է խելացի ռազմագետների ձեռքում, նրանք տակտիկապես շատ հմուտ են գործում: Թշնամին արդեն իսկ կորցրել է իր տանկերի կեսը, ինչո՞վ է կռվելու, երբ բանակը բարոյալքված է, վայնասունը դրած՝ փախնում են: Մեր սպառազինությունը թշնամու հաշվին կրկնակի կշատանա, ինչպես առաջին պատերազմում»,- ասել է Մալխասյանը՝ հավելելով. «Մեր բանակը շատ անկանխատեսելի զենքեր ունի, որոնք անհրաժեշտության դեպքում կօգտագործվեն: Իսրայելն է օգնում թուրքերին, մենք էլ պետք է Իրանին դիտարկենք որպես մեր բնական դաշնակից: Մեծ տրամաչափի հրթիռներով մենք մինչև անգամ Բաքուն էլ կարող ենք խոցել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
921 դիտում
15:37 30-03-2015
Իդլիբի բնակիչները զանգվածաբար լքում են քաղաքը
28970 դիտում
12:56 24-09-2017
Ցավալի է, երբ հենց սպորտով զբաղվող մարդիկ են վայնասուն բարձրացնում ու սկսում զրպարտել
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված