211652_close_icon
views-count504 դիտում article-date 09:25 06-10-2020

Ամենագործուն աջակցությունը հիմնադրամին գումար փոխանցելն է. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած ժողովուրդը մեկ մարդու նման սնունդ ու դեղորայք է հավաքում բանակի համար, սակայն այս պահին ամենագործուն աջակցությունը համապատասխան հիմնադրամին գումար փոխանցելն է։ Հիմնավորումն այն է, որ մեծ քանակությամբ սննդի կուտակումը պիտանիության առումով նպատակահարմար չէ, իսկ տրամադրվող գումարը տեղին և ժամանակին կօգտագործվի ըստ նպատակահարմարության։ Առանց ասելու էլ բոլորին պարզ է, որ հսկայական միջոցներ են անհրաժեշտ լինելու հրթիռակոծության հետևանքները վերացնելու և Արցախը վերականգնելու համար։ Պատահական չէ, որ բազմամիլիոնանոց հայկական սփյուռքն իր ուժերը կենտրոնացրել է հենց այս ուղղությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր