211652_close_icon
views-count2329 դիտում article-date 19:45 18-04-2023

Թուրքիայում Սպորտային մարմնամարզության ԵԱ ժամանակ Հայաստանի դրոշի փոխարեն Կոլումբիայի դրոշն է կախված եղել. մարզիչ

«Մենք չէինք սպասում, որ թիմով կարող ենք նման բարձր արդյունք գրանցել»,-ասուլիսում ասաց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում կայացած Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն,  Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։

«Թուրքիայում էր առաջնությունը, կրկնակի պատասխանատվություն էր։ Մենք գնում ենք հաղթելու բոլորին՝ ոչ միայն թուրքին կամ ադրբեջանցուն»,- ասաց Սերոբյանը։

Մարմնամարզության երիտասարդական հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանն ասաց, որ գոհ է երիտասարդներից, թիմով լավ պայքարել են, դրա համար թիմով 4-րդ տեղն են զբաղեցրել։

Հակոբ Սերոբյանը խոսեց նաև, թե մարմնամարզիկներն ինչ խնդիրների են բախվել Թուրքիայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ։ 

«Առավոտ շուտ դոպինգ ստուգում են անցկացրել միայն մեր մարզիկների համար: Դահլիճում են մտնում ու տեսնում Հայաստանի դրոշի փոխարեն Կոլումբիայի դրոշն էին կանխել: Վրդովվեցի, մոտեցա։ Ներողություն խնդրեցին, ասացին, որ խառնել են, կախեցին մեր դրոշը։

Հասկացա, որ պետք է ավելի լավ մասնակցենք։ Տղաները զայրացան ու ավելի լավ մասնակցեցին»։

Նմանատիպ նյութեր