6755 դիտում
23:12 06-10-2020
Հայաստանն ու Արցախը հերքում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նկատմամբ գործողության մասին ապատեղեկատվությունը
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը կտրականապես հերքում է ադրբեջանական այն ապատեղեկատվությունը, թե գործողություն է իրականացվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ուղղությամբ: [url=https://armenpress.am/arm/news/1030634.html]«Արմենպրես»-[/url]ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ ՊԲ-ն չի թիրախավորում ոչ ռազմական օբյեկտները:
«Կարող եմ կտրականապես հերքել այդ տեղեկությունը, որովհետև Պաշտպանության բանակը երբեք չի թիրախավորել քաղաքացիական և նյութակառուցվածքային օբյեկտները: Մենք միայն թիրախավորում ենք ռազմական օբյեկտները, իսկ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը ռազմական օբյեկտ չէ»,- ասաց Պողոսյանը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ դա կեղծ տեղեկատվություն է, որով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը մոլորության մեջ գցել:
[url=https://armenpress.am/arm/news/1030634.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքեց նաև ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»,- նշեց նա։
Նմանատիպ նյութեր
919 դիտում
10:52 19-09-2023
ՊԲ-ն չի ճնշել Բաքու-Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը. հերքում