211652_close_icon
views-count4028 դիտում article-date 20:28 07-10-2020

Պատերազմող Հայաստանում տեղի է ունենում քաղաքական հետապնդման և հաշվեհարդարի գործընթացի շարունակություն. Արման Աբովյանը՝ Գ. Ծառուկյանին կալանքի տակ պահելու որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/10/07/Abovyan/3416183?fbclid=IwAR0UDyDR0AR5SfSa-jXUYM5VBAe_kvpXcNJMiUQniwTiIXJcl-44q5QeB6M]Tert.am[/url]-ը գրում է. Այսօր պատերազմող Հայաստանում տեղի է ունենում քաղաքական հետապնդման և հաշվեհարդարի գործընթացի շարունակություն, ինձ մոտ տպավորություն է, որ կան մարդիկ կառույցներ, որ չեն հասկանում, ինչ է կատարվում Հայաստանում. լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով՝ րոպեներ առաջ հրապարակված Վերաքննիչ քրեական դատարանի Գ. Ծառուկյանին կալանքում պահելու որոշմանը: «Շինծու և անիմաստ քրեական գործի շուրջ, որի մասին խոսվել է, այսպիսի որոշում ընդունել խոշորագույն ընդիմադիր կուսակցության ղեկավարի հանդեպ, մի մարդու հանդեպ, ով լինելով ազատության մեջ ավելի շատ բան կկարողանար աներ այսօր պատերազմող Հայաստանի համար, փաստում է, որ կան կառույցներ, որ չգիտեն Հայաստանում պատերազմ է»,- ընդգծեց Արման Աբովյանը: Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը և ԲՀԿ ղեկավարին ազատ արձակել, ինչից հետո դատախազությունը դիմել էր Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել առաջին ատյանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին։ Վերաքննիչը ԲՀԿ առաջնորդին կալանավորելու որոշում չէր կայացրել և հարցի քննությունը կրկին թողել էր առաջին ատյանի դատարանին: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/10/07/Abovyan/3416183?fbclid=IwAR0UDyDR0AR5SfSa-jXUYM5VBAe_kvpXcNJMiUQniwTiIXJcl-44q5QeB6M]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր