211652_close_icon
views-count31894 դիտում article-date 00:50 09-10-2020

Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները գերիների և զոհերի մարմինների փոխանակման համար. ТАСС

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարություն է տարածել Կրեմլը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հրադադարի նպատակը պետք է լինի գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը: Բացի դա, ինչպես հայտնում է РИА Новости-ն, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են Ռուսաստան՝ Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդատվության:

Նմանատիպ նյութեր