211652_close_icon
views-count2198 դիտում article-date 10:09 09-10-2020

Արցախում հաշվառված անձանց հոկտեմբերի՝ կանխիկ տրամադրվող կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն Հայաստանում

Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած հոկտեմբերի 9-ից։ ✅Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։ Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել [b]114[/b] թեժ գծի կամ «Հայփոստ» ՓԲԸ [b]010 514514 [/b]հեռախոսահամարներով։

Նմանատիպ նյութեր