Մեկնարկել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա
Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին կմեկնի Մոսկվա` նախապես պլանավորված այցով։
Նախատեսված են հանդիպումներ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: