211652_close_icon

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհվել են ԱԻՆ ՃԿՊԱ-ի ևս երկու սան՝ Գոռ Ղարաջյանը և Գևորգ Մուրադյանը

views-count20588 դիտում article-date 15:04 12-10-2020
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու և հայրենիքի սահմանների պաշտպանությունն ապահովելու գործում իրենց կյանքն են նվիրել Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ևս երկու սան՝ Գոռ Ղարաջյանը եւ Գևորգ Մուրադյանը։ Գոռը սովորում էր բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության հեռակա բաժնում, Գևորգը միջին մասնագիտական կրթական ծրագրի 2016-2019 թթ. շրջանավարտ էր։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված հերոսների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին: Տղաների սխրանքն անմահ է:

Նմանատիպ նյութեր