112668 դիտում
23:19 12-10-2020
Սյունեցիներն ասում էին. «Մեր լեռների պես դու կմնաս հավերժ. դու և մյուս նահատակված հերոսները պայքարում էիք նաև թուրք- ադրբեջանական ահաբեկիչների դեմ»
Սյունիքի մարզի և Սիսիան քաղաքի մեծ թվով բնակիչներ իրենց ցավակցությունն են հայտնում թուրք–ադրբեջանական հրոսակախմբերի դեմ կռվում զոհված բոլոր քաջարի հերոսների ընտանիքներին, հարազատներին, մտերիմներին ու զինակից ընկերներին:
Այդ հերոսների թվում է օրեր առաջ թուրք-ադրբեջանական տականքի դեմ առաջնագծում իր զինակից ընկերների հետ պայքարի ելած ու հերոսի մահով նահատակված սիսիանցի 31-ամյա Արայիկ Սաֆյանը, ով որպես սպա ծառայում էր զինված ուժերում:
Իր ծառայության ընթացքում Ա. Սաֆյանը առաջին հերթին աչքի է ընկել իր մարդկային բարձր հատկանիշներով ինչը զգացել են առաջին հերթին զինվորները: Իզուր չէ, որ անգամ ծառայությունից զորացրված զինվորները կապը չեն խզել նրա հետ:
Նրան ճանաչողները միշտ ասում էին. «Նա պատրաստ է եղել հանուն հայրենիքի զոհել իր կյանքը և նրա սեղանի ամենօրյա գրքերից էր Աստվածաշունչը:
Նրա սիրած գրողներն են եղել Համո Սահյանը, Ակսել Բակունցը, Սևակը, Տերյանը: Դեռ մանկուց տարված է եղել Շիրազի ստեղծագործություններով և ամեն անգամ երբ զորամասում տեղի էր ունենում նորակոչիկների երդման արարողություն, նրանց համար արտասանում էր Մեծն Շիրազի՝
[b]Մենք խաղաղ Էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ[/b]...,- [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին զանգահարած քաղաքացիները:
Մենք թե՛ քեզ թե՛ մյուս հերոս առյուծ ու արծիվ նահատակված քաջ հայորդիներին բացակա չենք դնի:
Դուք ձեր հերոսական քայլով ուղեցույց դարձաք մեր հետագա սերունդներին, ովքեր բաց ճակատով հպարտանալու և ի լուր աշխարհին ասելու են, որ դուք պայքարեցիք ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլև միջազգային ահաբեկիչների, այդ թվում՝ Էրդողանի ու Ալիևի ոճրագործությունների դեմ:
[b]Իր կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած, 31-ամյա Արայիկ Սաֆյանն է[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0300016001602530277810654.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
12865 դիտում
20:14 03-06-2021
ՕՐՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ․ Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչիք վայրագ
7543 դիտում
16:25 13-07-2020
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. ՀՀ ԱԺ նախագահի գրառումը