211652_close_icon
views-count855 դիտում article-date 13:08 13-10-2020

Ռուսաստանի ՊՆ-ն կրակի անհապաղ դադարեցման շուրջ բանակցություններ է վարում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ակտիվ մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրադրության շուտափույթ կայունացման նախաձեռնությունների իրականացմանը։ «Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակներում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հնարավորինս շուտ կայունացման նախաձեռնությունների իրականացմանը», – գրված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այդ աշխատանքի գլխավոր նպատակը, ներառյալ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի կողմից անցկացվող բանակցությունները, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է և հակամարտող կողմերի բանակցությունների վերսկսումը տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար։

Նմանատիպ նյութեր