50683 դիտում
09:04 14-10-2020
Ռուսական զինադադարի գործարքը Հայաստանի և Ադրբեջանի միջև տապալվում է. «Ամերիկայի ձայն»
Լեռնային Ղարաբաղի երեք տասնամյակ առաջ բռնկված հակամարտությունն այսօր կրկին ռազմական գործողությունների է վերածվել: Այն ընթանում է նոր սերնդի զինատեսակներով՝ ճգնաժամ առաջացնելով Ղարաբաղում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5620726.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանի խոսքով՝ «Մարդիկ փորձում են ավելի ապահով տեղեր գտնել իրենց համար` խուսափելու իրավիճակի սրացումից և բռնությունից»:
Նախկինի պես այժմ էլ Մոսկվան դերակատարություն ունի այս հակամարտությունում:
Զոհերի թվի աճի ֆոնին Կրեմլի գլխավոր դիվանագետը միջնորդեց ժամանակավոր հրադադարի ռեժիմ հաստատելու համար:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով. «Հայտարարվում է հրադադար 2020 թ. հոկտեմբերի 10-ի երեկոյան 12: 00-ից` մարդասիրական նպատակներով` ռազմագերիների և այլ կալանավորված անձանց ու զոհերի մարմինների փոխանակման համար»:
Հայտարարված հրադադարը մեկ օր էլ չտևեց՝ բացահայտելով Ռուսաստանի ազդեցության սահմանները մի տարածաշրջանում, որտեղ նա ժամանակին պարտադրել է իր կամքը, ասում են դիտորդները:
Տարածաշրջանային վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն «Ամերիկայի ձայնին ասել է. «Ի՞նչ կարող է անել ՌուսաստանըԿովկասում: Խաղալ ինչպես նախկինում էր՝ ունենալով անընդհատ միջնորդի դեր: Բայց ռուսական միջնորդությունը ոչնչի չի հանգեցրել»:
Տարածաշրջանի ուժերի վակուումի մեջ է մտել Թուրքիան. ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որը ցանկանում է աջակցել Ադրբեջանին ևընդլայնել իր ազդեցությունը հարավային Կովկասում:
Ըստ վերլուծաբանների, սակայն, Անկարայի գործողությունները մինչ այժմ Ռուսաստանի կողմից նվազագույն կանխման չեն բախվել: Կրեմլի քայլերը համընկնում են իր սեփական մրցակցային աշխարհաքաղաքական և առևտրային հավակնությունների հետ:
Տարածաշրջանային փորձագետ Արկադի Դուբնովի խոսքով՝ «Ռուսաստանը չի կարող դիմակայել Թուրքիային, քանի որ չի կարող փչացնել իր հարաբերությունները գազի և նավթամուղերի շուկայում ամենամեծ կոմերցիոն գործընկեր Ադրբեջանի հետ»:
Այդուհանդերձ, ավելի լայնամասշտաբ պատերազմի ռիսկերը մնում են նույնը:
Նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացնում է, որ Ռուսաստանը կարող է պահպանել Հայաստանի հետ փոխադարձ պաշտպանական դաշնագիրը, եթե մարտերը տարածվեն Լեռնային Ղարաբաղից դուրս և դեպի Հայաստան:
Առայժմ Մոսկվան ասում է, որ իր առաջնահերթությունը շարունակում է տալ ավելի «առարկայական» բանակցություններին, որոնք ուղղված են մարտերի դադարեցմանը:
Նմանատիպ նյութեր
1854 դիտում
09:59 30-12-2020
Համաճարակի ընթացքում ՄԱԿ-ի գլոբալ զինադադարի կոչը չգտավ արձագանք․ «Ամերիկայի ձայն»
98918 դիտում
09:15 14-10-2020
Քչերը գիտեն, որ 1994-ին զինադադարի համաձայնագիրը ստորագրվել էր ԼՂ-ի և Ադրբեջանի միջև. Կազիմիրով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1342 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1297 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7741 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով