36718 դիտում
10:50 14-10-2020
«Ողջերի մեջ չգտանք, փնտրենք զոհվածների մեջ»․ զոհված Գոռ Հարությունյանի մասին պատմում է կինը. aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Եթե գյուղից ոչ ոք չգնա, մեկ է, ես գնալու եմ»,-Գոռն է ասել, երբ Ծաղկաբերդի գյուղապետը տեղեկացրել է՝ հավաք է լինելու, բոլորին տանելու են ռազմաճակատ։
[url=https://www.aravot.am/2020/10/13/1143143/?fbclid=IwAR3yGkC_pcj7eDTsGYudvB4dLYsM_7K4HxbpkWeXth6OM52wCKcpU_OwEcY]Aravot.am[/url]-ը գրում է. «Սկզբում ասել են՝ հոկտեմբերի 10-ին են տանելու, բայց պատերազմի հենց առաջին օրն էլ տարան։ Երիտասարդ էր, 24 տարեկան, մեկ տարի է՝ ինչ ամուսնացել էր, ծրագրել էին, թե քանի երեխա պետք է ունենան, ոնց են ապրելու, ինչ է անելու։ Սեպտեմբերի 29-ին ընտանիքը լուր ստացավ՝ Գոռ Հարությունյանը վիրավոր է։
«Ամբողջ օրը Գոռին էինք ման գալիս, բոլոր հիվանդանոցում փնտրեցինք, չէինք գտնում։ Եկանք Գորիս, էլի չգտանք, Գորիսի հիվանդանոցում ասացին՝ նման անունով վիրավոր չունենք։ Հետո կեսրայրս ասաց՝ ողջերի մեջ չգտանք, փնտրենք զոհվածների մեջ։ Գնաց մորգ, ես էլ անընդհատ Գոռին էի զանգում։ Մորգում սկեսրայրս զանգեց, զանգը ներսում լսվեց․․․»,- Գոռի կինը՝ Նելլի Մանվելյանն է պատմում։
«Աղունիկներիս լավ կնայեք, էրեխիս լավ կնայեք, ձեզ լավ կնայեք, շուտով հետ եմ գալու։ Չեկավ, ասեց ու չեկավ»։ Այսպես է հրաժեշտ տվել ընտանիքին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/10/13/1143143/?fbclid=IwAR3yGkC_pcj7eDTsGYudvB4dLYsM_7K4HxbpkWeXth6OM52wCKcpU_OwEcY]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
74101 դիտում
23:05 11-10-2020
19-ամյա երեք նահատակներ՝ Ազատան համայնքից․ երիտասարդներից մեկին փնտրում էին ողջերի մեջ. Aravot.am
2226 դիտում
10:35 20-05-2016
Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, բայց դա չի նշանակում, որ չպիտի Ռուսաստանում բարեկամ փնտրենք. «Առավոտ»
Այս բաժնից
703 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
778 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2095 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա