211652_close_icon
views-count6918 դիտում article-date 12:40 15-10-2020

ANCA. ԱՄՆ ավելի քան 100 սենատորներ և ներկայացուցիչներ պահանջել են դադարեցնել Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամ պահանջել է դադարեցնել Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան եւ կոչ է արել պատժել Էրդողանի ու Ալիեւի ռեժիմներին ռազմական հանցագործությունների համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA): ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Ղամպարյանի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը պետք է ականջալուր լինի ինչպես իր հատուկ ծառայություններին, որոնք շատ լավ գիտեն, որ Ադրբեջանն է նախաձեռնել այդ հարձակումը, այնպես էլ Կոնգրեսի կոչերին, որը պահանջում է երկկուսակցական հիմքով պատժամիջոցներ սահմանել Էրդողանի ու Ալիեւի ռեժիմների դեմ: Տնօրենի խոսքով՝ ԱՄՆ-ի անգործությունն արդեն շատ անմեղ կյանքեր է արժեցել:

Նմանատիպ նյութեր