211652_close_icon
views-count10129 դիտում article-date 17:35 15-10-2020

Ով է թշնամու 12 տանկ խոցած կապիտանը և ինչով է աչքի ընկել Ապրիլյան պատերազմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am

[url=https://armlur.am/1052111/?fbclid=IwAR2Q1_H9TEYN03oBUrDLw9T77XQ-vN-wCc4EPpsdDsjuViv5nCERw6obO_A]ArmLur.am[/url]-ը գրում է. Այսօր պաշտպանության բանակը հայտնել էր մեր հերոսների սխրագործության մասին՝ նշելով, որ իսկական հերոսին վայել արդյունք է գրանցել հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Գաբրիելյանը, ով կարողացել է գերազանց մասնագիտական գիտելիքների, կամային բարձր որակների և սառնասրտության շնորհիվ շարքից հանել թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը: Այս պահին կապիտան Գաբրիելյանը առաջնագծում է, սակայն նկատենք, որ նա առաջին անգամը չէ, որ հերոսություն է անում: 2016 թվականին վերջինս եւս աչքի է ընկել իր հերոսությամբ: 2016 թվականին Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի կողմից արժանացել է «Արիության համար» մեդալի: Արսեն Գաբրիելյանը ծնունդով Արցախի Ասկերան քաղաքից է: Արսենը իր հարազատ Ասկերանի բարբառով պատմում է, որ ինքը զինվոր էր հակատանկային դասակում, երբ առաջին անգամ ֆագոտ տեսավ, որ հափշտակությամբ ուսումնասիրում էր ամեն մի դետալը: Պատմում է երկու տարվա պայմանագրային ծառայության մասին քիմիական վաշտում, նաեւ՝ Արցախի պետական համալսարանի ՆԶՊ եւ ֆիզդաստիարակության ֆակուլտետում ուսումնառությունից: Հենց այդտեղ էլ իմանում է, որ բարձրագույն ավարտածները կարող են վերապատրաստվել եւ սպա դառնալ: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր