211652_close_icon
views-count58584 դիտում article-date 09:48 16-10-2020

Մահվան ելքով վրաերթ՝ Լոռու մարզում. 39-ամյա վարորդը Hօnda-ով վրաերթի է ենթարկել 46-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի բնակիչ՝ 39-ամյա Կարեն Սաքուլյանը իր վարած Honda մակնիշի 06 QQ 699 համարանիշի ավտոմեքենայով Պուշկինո գյուղի կենտրոնական փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել Գուգարք գյուղի բնակիչ՝ 48-ամյա Նորայր Աղաջանյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Ստեփանավան» բժշկական կենտրոն, այնուհետև ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ստեփանավանի բաժին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մուքոյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ծանր գանգուղեղային տրավմա, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված Ն. Աղաջանյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հետաքննիչ Գ. Մուքոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Կ. Մինասյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր