211652_close_icon
views-count3749 դիտում article-date 15:59 16-10-2020

Հոկտեմբերի 17-18-ին տեխնիկական պատճառներով չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթացների ուղերթները

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով հոկտեմբերի 17-18-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների ուղերթները, որոնք պետք է մեկնեին 09:15 Երևանից և 17:55 Գյումրիից: Այս մասին տեղեկացրին ՀԿԵ-ից։ Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են սովորական ռեժիմով: Հարավկովկասյան երկաթուղին հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր