211652_close_icon
views-count702 դիտում article-date 10:46 19-10-2020

Ավելացել է արտերկրից ուղարկվող հումանիտար բեռների ծավալը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է մարդասիրական օգնության կազմակերպումը 7/24 ռեժիմով։ Հոկտեմբերի 1-ից հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 40, իսկ դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ 107 բեռնատար։ Մարդասիրական օգնությունը համապատասխան լիազոր մարմինների միջոցով բաշխվել է Արցախի Հանրապետության բնակիչներին և ժամանակավորապես Հայաստան եկած արցախցի ընտանիքներին: Նշենք, որ Հայաստանի տարբեր անկյուններից հումանիտար բեռների հոսքը շարունակվում է, ավելացել է արտերկրից ուղարկվող բեռների ծավալը։ Հիշեցնենք, որ սահմանված կարգի համաձայն՝ հումանիտար օգնությունը կազմակերպվում է վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով։ Իսկ ԱԻՆ-ը ստացված օգնությունը (սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ և այլն) տեսակավորելուց և խմբավորելուց հետո փոխանցում է հասցեատերերին։ Մենք ուժեղ ենք միասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր