Եղբայրներ, քույրեր, գործը այնտեղ է, այստեղ գործ անող շատ կա. Արծրուն Հովհաննիսյանը կոչ է անում միանալ գնդապետ Գևորգյանին
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է.
«Ես ուզում եմ հետևորդներիս ու կիսողներիս թիվը այստեղ կրկնակի պակասի, իսկ գնդապետ Ս. Գևորգյանի կողքին կանգնածների թիվը ավելանա:
Եղբայրներ, քույրեր, գործը այնտեղ է, այստեղ գործ անող շատ կա:
Երկու սպա քույրերս, որոնցից մեկի ամուսինն ի դեպ զոհվել է արդեն, ու մի քանի եղբայրներս հիմա ճակատում են, նրանցից մի քանիսը վիրավոր են, մյուսները շարունակում են մարտերը»։