211652_close_icon
views-count11097 դիտում article-date 18:08 19-10-2020

Լեռնային Ղարաբաղի հարցն այսօր կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում

[url=https://www.shantnews.am/news/view/786196.html?fbclid=IwAR0GHgd-nMgNo_2iys-GwfkjWzJJRi09YNc8a6GPzgRlq10j7LivuaWNDHo]Shantnews.am[/url]-ը գրում է. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր քննարկելու է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Փակ խորհրդակցությունները կսկսվեն Նյու Յորքի ժամանակով ժամը 15։00-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ Այս մասին Интерфакс-ին հայտնել էր ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին։ Քննարկումը կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։ Լեռնային Ղարաբաղի հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվել էր նաև սեպտեմբերի 29-ին՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Էստոնիայի և Բելգիայի նախաձեռնությամբ։ Հանդիպումից հետո Անվտանգության խորհրդի անդամները Հայաստանին և Ադրբեջանին կոչ էին արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Նմանատիպ նյութեր