31445 դիտում
19:54 20-10-2020
«Հրետանին այնպես էր աշխատում, որ հողը ոտքերիդ տակ ցնցվում էր». ռուս զինթղթակից Ալեքսանդր Կոցը մարտի դաշտից նկարագրել է հայկական ուժերի հզոր հակահարվածը
[url=https://www.tert.am/am/news/2020/10/20/sasha-kots/3424188?fbclid=IwAR3lbNu0KutrDQkEQECYvAdezXStU4euPwHzX-rhXoI5bg76nbO-eGYdea8]Tert.am[/url]-ը գրում է. Ռուս զինթղթակից Ալեքսանդր Կոցը, որն առաջիններից էր, որ մեկնեց Արցախ՝ լուսաբանելու սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանական հարձակումը, իր Telegram-ալիքում ներկայացրել է, թե ինչպես են հայկական ուժերը հզոր հակահարված տալիս հարվային ուղղությամբ:
«Իմ տվյալներով՝ հայկական կողմը հարավային ուղղությամբ հզոր հակահարձակում է իրականացրել՝ ադրբեջանցիներին հետ մղելով նախկինում գրաված դիրքերից, այդ թվում՝ Խուդաֆերինի ջրամբարի շրջանում: Հրետանին այնպես էր աշխատում, որ հողը ոտքերիդ տակ ցնցվում էր»,- նկարագրել է լրագրողը:
«Ալիևի և նրա հովանավոր Էրդողանի ծրագրերը հերթական անգամ ի չիք եղան՝ բախվելով հայկական բանակի կամքին:
Առաջխաղացումը հարավային ուղղությամբ՝ Արաքս գետի երկարությամբ ձգվող հարթավայրի նեղ հատվածով, ադրբեջանական բանակի համար մեծ բարդություններ է ստեղծում»,- հավելել է Կոցը:
Նմանատիպ նյութեր
9718 դիտում
11:42 13-07-2020
Փաստորեն ադրբեջանական հրետանին «աշխատում» է Պետերբուրգում,. սրանք մոռացել են, որ Տավուշում գիշերը մութ է լինում
Այս բաժնից
1285 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա