382 դիտում
20:22 20-10-2020
Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայում ՀՀ դեսպան
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայում ՀՀ դեսպան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին, համատեղության կարգով, նշանակել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»,- ասված է հրամանագրում:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Ջիվան Մովսիսյանը հետ է կանչվել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Ջիվան Մովսիսյանին հետ կանչել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Նմանատիպ նյութեր
1169 դիտում
11:28 13-11-2014
Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը համատեղության կարգով նշանակվել է Խորվաթիայում ՀՀ դեսպան
1290 դիտում
18:47 09-08-2019
Արմեն Պապիկյանը համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայում ՀՀ դեսպան
Այս բաժնից
1084 դիտում
12:27 26-10-2024
Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», թե ինչ է տեղի ունեցել. Ոսկանյան
670 դիտում
11:37 26-10-2024
Հայ Առաքելական եկեղեցին ոգեկոչում է տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրը