«Մեր աչքի առաջ ցեղասպանություն է տեղի ունենում». Վալերի Բուայեն Ֆրանսիայի Սենատին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը
Ֆրանսիացի քաղաքական գործիչ Վալերի Բուայեն իր գործընկերներին կոչ է արել միանալ իր բանաձևի միջնորդությանն ու ճանաչել Արցախի Հանրապետությունը:
«Ես դիմել եմ Սենատի բոլոր խմբերին՝ կոչ անելով միանալ Ադրբեջանին և Թուրքիային դատապարտելու և Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին բանաձևի իմ նախաձեռնությանը: Կյանքեր են վտանգված, մեր աչքի առաջ ցեղասպանություն է տեղի ունենում: Գործելու ժամանակն է»,- գրել է ֆրանսիացի սենատորը: