Վալերի Բուայեն դատապարտում է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի ագրեսիային
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը։
«Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերսկսումից հետո, ես գրել եմ Հանրապետության նախագահին։ Ես նաև դատապարտում եմ Թուրքիայի՝ Ադրբեջանի նախագահին անսասան աջակցությունը, ինչը սպառնում է Կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին»,- Էմանուել Մակրոնին հղած նամակի լուսանկարներին կից գրել է Բուայեն։
Նա նաև կոչ է արել Ֆրանսիային և Եվրամիությանը հաստատել հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը։