211652_close_icon
views-count2236 դիտում article-date 22:58 20-10-2020

ՀՀ նախագահի հրամանագրով՝ մի շարք զինվորականներ պարգևատրվել են «Մարտական խաչ» շքանշանով

Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ հոկտեմբերի 20-ին, հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել. «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ Վյաչեսլավ Վալերևիչ ՈՍԿՈՎՍԿԻԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ (հետմահու) Վահագն Արամի ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ (հետմահու) «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Տիգրան Արծվիի ԱՇՈՏՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Զոհրաբ Հրաչիկի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, կապիտան (հետմահու) Ցոլակ Սամվելի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, ավագ լեյտենանտ (հետմահու)»:

Նմանատիպ նյութեր