8351 դիտում
23:06 20-10-2020
Հակառակորդը սեպտեմբերի 27-ի առավոտյան առաջին հարվածը հասցրել է ՀՕՊ համակարգերին եւ կառավարման կետերին. Ա. Հովհաննիսյան
[url=https://news.am/arm/news/608981.html?fbclid=IwAR2ow6qo8J5gohrAy7mXHeQxujGXUgdTWrAI1Ww6ER_mBJdoxEBS3ARkzJI]News.am[/url]-ը գրում է. Առաջին անակնկալ ալիքը, որ հակառակորդը հասցրել է՝ օդում միաժամանակ եղել է 1000-ից ավելի թռչող սարք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ժամանակակից օդուժը հիմնականում արտահայտվում է ԱԹՍ-ների տեսքով. «Այս տիպի ԱԹՍ-ների դեմ, ցավոք սրտի, ժամանակակից ռազմական գիտությունը պասիվ պաշտպանողական ՀՕՊ-ի տեսքով լուծում չունի։
Ֆիզիկան իրենց օգտին է. իրենք փոքր են, արագաշարժ, դժվար նկատելի եւ ամենավատը՝ քանակապես շատ են։
ՀՕՊ-ի համար գոյություն ունի «նշանակետային ուղի» հասկացություն, պարզ լեզվով ասած՝ քո իքս միավոր ՀՕՊ-երը կարող են միաժամանակ խոցել օրինակ՝ 2 իքս քանակի թռչող սարք, այդ թվում՝ ԱԹՍ, դա ինքը լավ գիտի եւ գալիս է այդ 2 իքս քանակիցդ 5 անգամ շատ, դու ֆիզիկապես չես հասցնում, եւ ինքը խոցում է այդ ՀՕՊ-ին»։
Հովհաննիսյանը պատմեց, որ հակառակորդը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան առաջին հարվածը հասցրել է ՀՕՊ համակարգերին եւ կառավարման կետերին. «Իդեալական չի անցել այդ հարվածը, բայց գրագետ են գործել։
Կոնկրետ կառավարման համակարգին վնաս գրեթե չեն կարողացել տալ։
ՀՕՊ-ին էլ մասնակի են վնաս հասցրել։ Զինվորական գործից հասկացողները շատ լավ հասկանում են, որ մեր դիմադրությունը ռազմական գիտության գլուխգործոց է»։
Նմանատիպ նյութեր
2375 դիտում
10:00 17-05-2017
Ինչո՞ւ են ՀՕՊ միջոցները տեղակայվել առաջնագծում՝ օդուժի հարվածը կանխելու նպատակո՞վ. «Ժամանակ»
1754 դիտում
17:08 23-07-2019
Վրաստանի պատվիրակությունը ծանոթացել է Պետական եկամուտների կոմիտեում կիրառվող տեղեկատվական համակարգերին
Այս բաժնից
1087 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ
562 դիտում
19:00 25-10-2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը Կոլումբիայում մասնակցում է COP 16-ին
724 դիտում
18:49 25-10-2024
Քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը