3719 դիտում
14:04 22-10-2020
Արցախը կանգուն է, տղաները ցույց են տալիս օրինակելի, աներևակայելի խիզախություն, որը նույնիսկ համաշխարհային պատմության համար է բացառիկ օրինակ. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր առկա իրողությունն այն է, որ Արցախը կանգուն է, տղաները ցույց են տալիս օրինակելի, աներևակայելի խիզախություն, որը նույնիսկ համաշխարհային պատմության համար է բացառիկ օրինակ:
Անվտանգության, բնականոն զարգացման ամենակարևոր գրավականներից մեկը մեր երկկողմ հարաբերություններն են եղբայրական երկրների հետ: Պետք չէ հույս դնել ինչ-որ կազմակերպությունների ու այլ պետությունների վրա, որոնք ի վիճակի չեն ազդեցություն ունենալ և առավելագույնը կարող են միայն բարոյական աջակցություն ցուցաբերել: Դրա համար արմատական փոփոխություններ պետք է մտցնենք մեր արտաքին քաղաքական ռազմավարության մեջ, դասակարգենք երկրները:
Առաջին կատեգորիայում պետք է եղբայրական երկրները լինեն, երկրորդում՝ դաշնակից երկրները, երրորդում՝ հարևան երկրները, չորրորդում՝ երկրներ, որոնց հետ պարզապես պետք է ֆորմալ կապեր պահպանենք: Հենց այս կերպ պետք է առաջնորդվել ու շարունակել: Մենք զոհեր ենք տալիս, և ոչ ոք իրավունք չունի այդ ամենն անտեսել: Սա արդեն գոյի պայքար է, «մառլեզոնյան բալետը» վերջացել է: Այս ամենը պետք է հաշվի առնենք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2071 դիտում
19:34 10-07-2020
Ընտրություններից հետո Արցախը միասնականության օրինակ է ցույց տալիս. նախագահ Արմեն Սարգսյան
2386 դիտում
10:54 04-04-2019
Իսրայելը վերաբնակեցման դիվանագիտությամբ օրինակ է ցույց տալիս Հայաստանին. «Ժամանակ»
Այս բաժնից
520 դիտում
11:44 25-10-2024
Մարտակերտի քաղաքապետն արդարացվել է
475 դիտում
11:28 25-10-2024
Հայ-ղազախական հարաբերություններն ստացել են ռազմավարական բնույթ. Փաշինյանը՝ Տոկաևին