211652_close_icon
views-count16994 դիտում article-date 23:44 22-10-2020

«Հայրենիք» կուսակցության ջոկատն Արցախ կմեկնի Արթուր Վանեցյանի գլխավորությամբ. 168.am

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը թիկունքային գործով զբաղված տղամարդկանց զինվորագրվելու կոչ արեց: «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը [url=https://168.am/2020/10/22/1391809.html]168.am[/url]-ի հետ զրույցում ասել է, որ կոչն արդեն իսկ լայն արձագանք է գտել: «Արդեն բավականին շատ մարդիկ արձագանքել են՝ թե՛ կուսակցության ներսից, թե՛ անծանոթ մարդիկ, որոնք ուղղակի վստահում են Արթուր Վանեցյանին՝ հաշվի առնելով, գնահատելով իր փորձը, անցած ուղին ու կենսագրությունը»,- ասաց Հակոբյանը: «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարի խոսքով՝ Արթուր Վանեցյանն այս պահին Երևանում է և զբաղված է կազմակերպչական աշխատանքներով: «Հիմա իրականացնում ենք գրանցման փուլը, ըստ օրենքի, կարգի, կան որոշակի փուլեր, որ պետք է անցնի ջոկատը, ինչից հետո կորոշվի, թե ռազմաճակատի ո՞ր մասում և ե՞րբ «Հայրենիք» ջոկատը կանցնի իր հերթապահությանը»,- ասաց նա: Մեր հարցին, թե Արթուր Վանեցյա՞նն է գլխավորելու «Հայրենիք»-ի ջոկատը, Հակոբյանը պատասխանեց. «Միանշանակ, Արթուր Վանեցյանը լինելու է ջոկատի հրամանատարը»:

Նմանատիպ նյութեր