211652_close_icon
views-count147074 դիտում article-date 18:48 23-10-2020

Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները հայտնաբերել են 7–ամյա երեխային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդին ու նրա ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել և ոստիկանության Մուշի բաժին են բերման ենթարկել Գյումրիի բնակիչ, 36-ամյա Գևորգ Գևորգյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերջինս նույն օրը Opel մակնիշի ավտոմեքենայով Բուլվարային թաղամասի Դուդկոյի փողոցի առաջին շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա Աշոտ Ս.-ին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/22/1168425/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 22-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել երեխայի դի: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումատակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Մինասյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը 7-ամյա Աշոտ Ս.-ն էր, ով վրաերթի էր ենթարկվել Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր