211652_close_icon
views-count4123 դիտում article-date 15:21 25-10-2020

ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին, որոնք կարժանանան պետական պարգևների

[b]Պաշտպանության Բանակը ներկայացնում է նորօրյա հերոսներին, որոնք կարժանանան պետական պարգևների։[/b] «Մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը բարձր վարպետությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ ջախջախվել են թշնամական մեծաթիվ ուժեր, [b]գնդապետ Արշավիր Անատոլիի Ղուլյանը [/b]ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Նույնատիպ պետական պարգևի է ներկայացվել նաև [b]փոխգնդապետ Մանուկ Աշոտի Մելքոնյանը[/b]՝ յուրային ուժերի բնագծերը հարավ-արևելյան ուղղությամբ հերոսաբար պաշտպանելու համար: Տանկային անձնակազմով թշնամական մեկ տանկ ոչնչացնելու և այլ արդյունավետ գործողությունների համար [b]ավագ սերժանտ Արման Հրանտի Ներսիսյանը, շարքային Նարեկ Արայի Ավագյանն ու շարքային Արտյոմ Ջոնիկի Ադամյանը[/b] կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով: Հակառակորդի կրակի տակ շտապ օգնության մեքենայով վիրավոր զինծառայողների տարհանումը իրականացնելու համար [b]ավագ-սերժանտ պայմանագրային Կարեն Էդուարդի Փաթյանը[/b] ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Թշնամական Դ-30-ի կրակային դիրքը, հրետանային դիտակետեր ու շարասյուներ ոչնչացնելու համար հանրապետության նախագահի կողմից կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով՝ [b]ավագ սերժանտ Ավագ Գագիկի Մինասյանը, շարքային Սմբատ Վովայի Առաքելյանը, սերժանտ Մհեր Աշոտի Աղաջանյանը, կրտսեր սերժանտ Սևակ Գրիշայի Մարգարյանը, սերժանտ Սամվել Գարիկի Լալաբեկյանը: [/b] [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր