2330 դիտում
16:11 27-10-2020
Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և մյուս նահատակների ոգին և ուժն այսօր մեզ հետ են. Փաշինյանն այցելել է ԱԺ այգի
Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի եւ Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին եւ ուժն այսօր մեզ հետ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաև լուսանկար է հրապարակել, որում ինքը ԱԺ այգում «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հուշակոթող է այցելել ու ծաղիկներ դրել:
«Խոնարհումս նրանց վառ հիշատակին:
Հայ ժողովուրդն իր միասնականությամբ և ոգու ամրությամբ, չնայած բազմաթիվ դժվարություններին, հաղթելու է»,-ընդգծել է նա: